▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրոպայի ամենահարուստ կանանցից մեկը` դքսուհի Ալբան, մահից հետո ամուսնուն ոչինչ չի թողել

Արդեն տեղեկացրել ենք, որ օրեր առաջ 88 տարեկանում կարճատև հիվանդությունից հետո մահացել է Եվրոպայի ամենահարուստ կանանցից մեկը՝ Իսպանիայի դքսուհի Ալբան:

Վերջինս 2011-ին ամուսնացել էր իրենից 24 տարի փոքր պետական պաշտոնյայի հետ: Հարսանիքից անմիջապես հետո դքսուհու ամուսինը` Ալֆոնսե Դիեսը, ստորագրել էր  փաստաթուղթ, որով հրաժարվել է կնոջ հարստությունից: Ներկայումս արդեն հայտնի է, որ դքսուհի Ալբան ոչինչ չի թողել իր 64-ամյա ամուսնուն։ Սակայն նրա վեց երեխաներից յուրաքանչյուրը կստանա մեկական պալատ և ընդհանուր 3.5 մլրդ ֆունտ ժառանգություն:

Այսպիսով՝ դքսուհու ժառանգության մեծ մասը` այդ թվում մի շարք անշարժ գույքեր, գեղանկարչության 50.000 նմուշից բաղկացած հավաքածու և 18.000 հազվագյուտ գրքեր, անցել է նրա երեխաներին և թոռներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее