«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ:
Որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոնը հանդիպում էր Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իպսին»:
Առաջին խաղը կայացել էր Երևանում, որտեղ Վարդան Մինասյանի թիմը հաղթել էր 2-0 հաշվով:
Ջիբրալթարում տեղի ունեցած պատասխան խաղում Վարդան Մինասյանի գլխավորած թիմն առավելության հասավ 2։1 հաշվով։
«Արարատ-Արմենիան» երրորդ փուլում կմրցի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Սաբուրտալո» (Վրաստան) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) զույգում պարտվողի հետ: Այս թիմերի առաջին խաղում 2։0 հաշվով հաղթել է «Դինամո Զագրեբը»։
Երրորդ փուլի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 8-ին եւ 15-ին։