Դեկտեմբերի 2-ին Դուբլինում կայացավ ԵՎՐՈ-2020-ի ընտրական մրցաշարի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականը ընդգրկված էր 5-րդ զամբյուղում և վիճականահության արդյունքում հատյնվեց J խմբում, որտեղ մրցելու է Իտալիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ:
Որակավորման փուլի վիճակահանությունը՝
A խումբ - Անգլիա, Չեխիա, Բուլղարիա, Մոնտենեգրո, Կոսովո
B խումբ - Պորտուգալիա, Ուկրաինա, Սերբիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ
C խումբ - Հոլանդիա, Գերմանիա, Հս. Իռլանդիա, Էստոնիա, Բելառուս
D խումբ - Շվեյցարիա, Դանիա, Իռլանդիա, Վրաստան, Ջիբրալթար
E խումբ - Խորվաթիա, Ուելս, Սլովակիա, Հունգարիա, Ադրբեջան
F խումբ - Իսպանիա, Շվեդիա, Նորվեգիա, Ռումինիա, Ֆարերյան Կղզիներ, Մալթա
G խումբ - Լեհաստան, Ավստրիա, Իսրայել, Սլովենիա, Մակեդոնիա, Լատվիա
H խումբ - Ֆրանսիա, Իսլանդիա, Թուրքիա, Ալբանիա, Մոլդովա, Անդորա
I խումբ - Բելգիա, Ռուսաստան, Շոտլանդիա, Կիպրոս, Ղազախստան, Սան Մարինո
J խումբ - Իտալիա, Բոսնիա և Հերցեգովինա, Ֆինլանդիա, Հունաստան, Հայաստան, Լիխտենշտեյն
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն իր կարծիքը հայտնեց վիճակահանության վերաբերյալ.
«Շատ հետաքրքիր խումբ է, որում ընդգրկվել են տարբեր խաղաոճեր դավանող հավաքականներ: Անկախ վերջին տարիների արդյունքներից՝ կարծում եմ, որ մեր խմբի ընդգծված ֆավորիտն Իտալիայի հավաքականն է: Մնացած թիմերը հավասարազոր են և կարող են պայքարել ցանկացած խաղում հաջողության հասնելու համար»:
Ընտրական մրցաշարի խաղացանկը`
1-ին տուր. Բոնսիա և Հերցեգովինա - Հայաստան (մարտի 21/23, 2019 թ.)
2-րդ տուր. Հայաստան - Լիխտենշտեյն (մարտի 24/26, 2019 թ.)
3-րդ տուր. Հունաստան - Հայաստան (հունիսի 7/8, 2019 թ.)
4-րդ տուր. Հայաստան - Հունաստան (հունիսի 10/11, 2019 թ.)
5-րդ տուր. Հայաստան - Ֆինլանդի (սեպտեմբերի 5/7, 2019 թ.)
6-րդ տուր. Իտալիա - Հայաստան (սեպտեմբերի 8/10 , 2019 թ.)
7-րդ տուր. Լիխտենշտեյն - Հայաստան (հոկտեմբերի 10/12, 2019 թ.)
8-րդ տուր. Հայաստան - Իտալիա (հոկտեմբերի 13/15, 2019 թ.)
9-րդ տուր. Հայաստան- Բոսնիա և Հերցեգովինա (նոյեմբերի 14/16, 2019 թ.)
10-րդ տուր. Ֆինլանդիա- Հայաստան (նոյեմբերի 17/19, 2019 թ.).