Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Լիխտենշտեյնի հետ ու հաղթեց՝ 3-0։
2-ր րոպեին Գևորգ Ղազարյանը բացեց հաշիվը, 18-րդ րոպեին Ալեքսանդր Կարապետյանը կրկնապատկեց այն, իսկ խաղավերջում՝ ավելացված 1-ին րոպեին, Տիգրան Բարսեղյանը հաշիվը դարձրեց խոշոր։
Հայաստանի ընտրանին 3 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։ Լիխտենշտեյնը միավոր չունի։