Հայաստանի ազգային հավաքականը պարտությամբ սկսեց պայքարը Եվրո-2020-ի ընտրական փուլում:
J խմբի առաջին տուրում Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը Սարաեւոյում արտագնա հանդիպում անցկացրեց Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի հետ եւ պարտվեց 1:2 հաշվով:
33-րդ րոպեին Ռադե Կրունիչը բացեց հաշիվը, իսկ 80-ր րոպեին Դենի Միլոշևիչը կրկնապատկեց այն։ Խաղավերջում Հենրիխ Մխիթարյանը հաշվի տարբերությունը կրճատեց։
Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի մարտի 26-ին՝ Երեւանում ընդունելով Ֆինլանդիայի թիմին:
Եվրո-2020, ընտրական փուլ, առաջին տուր, J խումբ
Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան՝ 2:1
Ռադե Կրունիչ, 33, Դենի Միլոշեւիչ, 80 - Հենրիխ Մխիթարյան, 90+5, 11մ