▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ոչ Յուվենտուս, ապա՝ աշխարհի լավագույն 10 թիմերից որևէ մեկը

Գերմանական BILD օրաթերթի սպորտային մեկնաբանն այսօրվա համարում  գրում է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի հարձակվող Հենրիխ Մխիթարյանի ներկայացուցիչ Մինո Ռայոլան բուլղարական topsport պորտալին տված հարցազրույցում հայտնել է, որ Հենրիխը ցանկություն ունի ամռանը հրաժեշտ տալ Դորտմունդին  և ինքը պետք է հնարավոր տարբերակներ փնտրի:

Ռայոլան նաև նշել է, որ երեք շաբաթ առաջ Թուրինի Յուվենտուս թիմի ղեկավար Ջուզեպպե Մարոթան մեծ հետաքրքրություն էր ցուցաբերել:

Հենրիխ Մխիթարյանի ներկայացուցիչը վստահություն է հայտնել, որ հայ ֆուտբոլիստը լավագույնս կհարմարվի Յուվենտուսի խաղաոճին:

Մինո Ռայոլան նաև ընդգծել է, որ Հենրիխ Մխիթարյանը պետք է խաղա միջազգային հեղինակություն վայելող  թոփ տասը լավագույն թիմերից մեկում:

 

Յուրիկ Գյուլբեկյան

Գերմանիա  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее