footballcity.am-ը գրում է, որ Ռուսաստանի Պերեմիեր լիգայի 13-րդ տուրում Անժիի նկատմամբ տարած հաղթանակից հետո чемпивонат.com-ը անդրադարձել է Սպարտակի խաղին և, բնականաբար, ընդգծել հանդիպման միակ գոլի հեղինակ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյնի փայլուն խաղը: Ահա, թե ինչ է գրում կայքը:
Սպարտակը մրցակցի դարպասը համարյա դարպասային գծից. 27-րդ րոպեին 2-րդ տեմպով սկսեց երկար հակագրոհ: Կերժակովը կարողացավ նդրադարձնել գնդակը, սակայն այն հայտնվեց ուղիղ Մովսիսյանի ոտքին, ով մինչ այդ գրեթե աննկատ էր մնացել: Խոսում են, որ Սպարտակում այնքան էլ գոհ չեն նրա խաղից (այսինքն` գնդակ պահելու, պաշտպաններին պրեսինգի ենթարկելու կարողությունից), սակայն նրա արդյունավետությունից բողոքել չի կարելի` 7 գոլ 13 խաղում հիանալի արդյունք է, առավել ևս` Ռուսաստանի առաջնությունում: Եթե Մովսիսյանը գրավում է Իտալիայի դարպասը, ի՞նչ է նրա համար ներկայիս Անժին: