Ճարտարապետ Վրույր Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Հայաստանի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականի ցուցադրած արդյունքն ա պաշտոնական խաղերում: Էս երեխեքը Արմեն Մելիքբեկյանի ընտրած զարգացման սխեմայի արդյունքն են, էն սխեմայի, որ Իսպանիայից թանկանոց մասնագետներ էին բերել, մեր ֆուտբոլը խոստանում էին դարձնել իսպանական։ Իսկ իրականում մենք կորցրեցինք մի ամբողջ ֆուտբոլային սերունդ ու ապագա, քանի որ էս երեխաները պիտի ապագայում ինչ-որ մի օր իրականացնեին Հավաքականի կազմի սերդափոխությունը։ Արդյունքում մենք երկարատև հեռանկարում չունենք հայկական ֆուտբոլի ապագա, բայց ունենք աթոռից պինդ բռնված մարդիկ։ Եթե ֆեդերացիայից ինչ-որ մի օր ասեն, որ իրենք ֆուտբոլ են զարգացնում, հանգիստ կարող եք ցույց տալ էս թվերը` լռեցնելու համար»։ |
«Եթե ՀՖՖ-ից ասեն, որ իրենք ֆուտբոլ են զարգացնում, հանգիստ ցույց տվեք էս թվերը` լռեցնելու համար»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet