▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե հայրս ողջ լիներ, հիմա իրավաբան կամ բժիշկ կլինեի. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» տված ծավալուն հարցազրույցում խոսել է հոր` Համլետ Մխիթարյանի մասին, ինչպես նաև անդրադարձել Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի ազդեցությանը:

«Հորս մահվանից մեկ տարի անց սկսեցի մարզվել: Նա ինձ համար ստիմուլ էր, կուռքս: Ասացի ինքս ինձ. «Պետք է վազեմ նրա նման, պետք է հարվածեմ նրա նման»: 10 տարեկան հասակից ամբողջ կյանքս ֆուտբոլն էր: Ամբողջովին կենտրոնացված էի դրա վրա: Մասնավորապես սիրում էի ստեղծագործ ֆուտբոլիստների: Միշտ ցանկացել եմ խաղալ Զիդանի, Կակայի և հորս նման:

Եթե հայրս ողջ լիներ, ապա հնարավոր է իրավաբան կամ բժիշկ լինեի: Շատերը Հայաստանում ինձ ասում են, որ վազելուս ժամանակ նման եմ հորս: Ինձ համար դա շատ կարևոր է:

«Բորուսիայում» անցկացրած երկրորդ մրցաշրջանը շատ բարդ էր ինձ համար: Մեծ ճնշում էի գործադրում ինքս ինձ վրա: Բազմաթիվ բարդ գիշերներ եմ ունեցել տանը` ընկղմվելով մտքերի մեջ: Չէի ցանկանում դուրս գալ, նույնիսկ ընթրել: Սակայն ճակատագիրը կարող է հետաքրքիր լինել:

Թոմաս Տուխելը եկավ «Բորուսիա» և փոխեց ամեն ինչ: Նա ինձ ասաց. «Լսիր, ցանկանում եմ, որ ամեն ինչ մեջիցդ հանես»: Կարծում էի, որ նա փորձում է օգնել ինձ: Կասկածում էի նրա խոսքերին: Սակայն Տուխելը նայեց ինձ լուրջ հայացքով և ասաց. «Միկի, դու իսկապես մեծագույն ֆուտբոլիստ ես դառնալու»:

armsport.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее