«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ասել է, թե ինչ կանի, եթե «ներաձուրիներն» այս մրցաշրջանում նվաճեն Ա Սերիայի տիտղոսը։
«Իմ երազանքն է «Ինտերի» համար 20-րդ սկուդետտոն նվաճելը: Եթե դա տեղի ունենա, ես խոստանում եմ երգել Ալ Բանոյի երգը։
Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ մենք հանդերձարանում թյուրիմացության պահեր ունեինք, բայց խոսեցինք միմյանց հետ, պայմանավորվեցինք, որ պետք է առաջ շարժվել, պայքարել այս գույների համար։ Մենք գիտենք, որ կարող էինք ավելի լավ հանդես գալ մրցաշրջանի սկզբում, բայց այժմ կարևորն այն է, թե ինչ կարող ենք անել ապագայում:
Ամեն ինչ հնարավոր է, մեզ մնացել է 17 հանդիպում, և մենք կփորձենք կրճատել միավորների տարբերությունը։ Այն, որ մենք 18 օրվա ընթացքում երկու անգամ հաղթեցինք «Միլանին», սենսացիա էր։ Մենք ուրախ ենք, որ Միլանը սև ու կապույտ է»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում DAZN-ը։
«Ինտերն» այս մրցաշրջանում 22 խաղից հետո 44 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը:
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։