Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեք տարի հավաքականում չխաղալուց հետո ես որոշեցի վերադառնալ ու կրկին խաղալ: Ես չէի մտածում, որ կվերադառնամ, այն ամենից հետո ինչ պատահեց, սակայն այժմ մենք ունենք նոր` ազատ Հայաստան, և ավելի մեծ հպարտություն, քան իմ երկրի թիմին միանալը` չկա:
Չեմ համբերում երբ եմ վայրէջք կատարելու Հայաստանում ու սկսելու մեր նոր ճանապարհորդությունը:
Սպասում եմ լեփ-լեցուն ստադիոնի` հոկտեմբերի 13-ին և 16-ին: Մենք միայն մեր երկրպագուների աջակցության շնորհիվ կարող ենք վերսկսել հաղթանակ ուղին»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, սկսվելու է նախապատրաստական հավաքը, որին մասնակցելու համար Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել է 25 ֆուտբոլիստների. նրանց մեջ ուշագրավ է հատկապես Յուրա Մովսիսյանի անունը: