▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես մինչև վերջ տեր եմ կանգնելու իմ իրավունքներին. Անի Քոչար

Asekose.am– ի թղթակիցը զրուցել է «Ես Yes!» երիտասարդական ամսագրի հեղինակ և հիմնադիր Անի Քոչարի հետ` կապված ամսագիրը կալանքի տակ դնելու և դրա վաճառքն արգելելու լուրերի հետ:

«Ես հիմա շատ լուրջ խնդիրների մեջ եմ: Ընդամենը մի բան կասեմ, որ մարդիկ բազմաթիվ ապօրինի գործերով փորձում են իմ ձեռքից իմ ստեղծածը վերցնել: Այս ամենը ընդամենը մեկ ամսվա պատմություն է, այսինքն` այս ապօրինի գործողությունները վաղուց կար: Իմ ամսագիրը, առանց ինձ տեղյակ պահելու, տարել են և գրանցել են մտավոր սեփականության գործակալությունում, այնուհետև բերել են, որ դրա լիցենզիան վաճառեն»:

Անիի խոսքերով հենց այս նույն անձինք իր ձեռքից խլել են «Yes!» ամսագիրը:

«Ես ինչ-որ կերպ համակերպվեցի այդ փաստի հետ, բայց արդեն այն, որ նրանք ուզում են իմ ներկայիս գործունեությանը խոչընդոտել, դա արդեն ես չեմ հանդուրժի»:

Անի Քոչարը նշել է, որ այսօր տեղի է ունեցել դատավարություն, որի մասին նրան չեն տեղեկացրել և ըստ դատավարության որոշման` ամսագիրը կալանքի տակ է դրվել և արգելվել դրա վաճառքը:

«Այդ մարդիկ սպառնացել են կրպակների վաճառողներին, որ եթե վաճառեն Անի Քոչարի ստեղծած ամսագիրը, խնդիրներ կունենան»:

Իսկ թե ովքե՞ր են այդ անձինք և իրականում ի՞նչ է կատարվում, թե արդյո՞ք սա անձնական հաշվեհարդար է, Անի Քոչարը խոստացավ բացահայտել  և բոլոր հարցերի պատասխանները սեպտեմբերի 13-ին «Հայելի» մամուլի ակումբում տեղի ունենալիք հրատապ ասուլիսի ժամանակ:

«Ասուլիսի ժամանակ բավական հետաքրքիր փաստեր կպատմեմ... չգիտեն, որ ես այդ ինֆորմացիաներին տիրապետում եմ և ձեռքիս տակ փաստաթղթեր ունեմ: Ես մինչև վերջ տեր եմ կանգնելու իմ իրավունքներին»:

 

Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее