«Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Այսօր ես յուրահատուկ երջանկությամբ եմ լցված իմ երկրի համար: Մի քանի շաբաթ Հայաստանի ամբողջ տարածքով խաղաղ և ժողովրդական շարժում կատարելուց հետո, մեր երկիրը ցույց տվեց աշխարհին, թե ինչպես կարելի է լսելի դարձնել ժողովրդի ձայնը: Ցանկանում եմ, որ Հայաստանն այնպիսի վայր լինի, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կունենա երազանքների իրականացման լավագույն հնարավորությունները: Կեցցե՛ս, Հայ ժողովուրդ»: