«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի առաջին մարզիչ Մխիթար Դավիդյանը խոսել է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլիստի՝ եվրոպական ակումբ տեղափոխվելու հավանականության մասին։
«Դժվարանում եմ գնահատել Սպերցյանի՝ այս ձմռանը Եվրոպա տեղափոխվելու շանսերը։ Դա կախված է Էդիկի և հենց «Կրասնոդարի» ցանկություններից։ Արդյոք ակումբը նրան բաց կթողնի՞: Հիմա նրանք չեմպիոն դառնալու լավ հնարավորություն ունեն, իսկ Էդիկն այն խաղացողն է, որը կարող է օգնել թիմին։ Ես հավատում եմ, որ նրա մակարդակը թույլ է տալիս տեղափոխվել «Յուվենտուս»։
Սպերցյանը պրոֆեսիոնալ է։ Նա այժմ խելահեղ պայմաններ ունի առաջադիմելու և ուժեղանալու համար, և դա այն է, ինչ նա անում է: «Կրասնոդարի» դեմ ՌՊԼ-ի թիմերը սկսեցին այլ կերպ խաղալ՝ ուշադրություն դարձնելով Սպերցյանի խաղին։ Բոլորը կարծում են, որ նա թուլացրել է տեմպը։ Էդիկը խաղում է նույն մակարդակի վրա, նույն կերպ զարգացնում է գրոհները։ Թիմն առաջին տեղում է, և դա Սպերցյանի արժանիքն է»,- Դավիդյանի խոսքն է մեջբերել Metaratings.ru-ն։
Այս մրցաշրջանում 23-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Աղբյուրը՝ ԱրմՍպորտ.am