Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին խոսել է 2022 թվականի Աշխարհի առաջնությունում հաղթելու մասին.
«Զարմանալի է, որ ամեն ինչ այդպես եղավ:
Ես շատ էի ցանկանում հաղթել։ Ես գիտեի, որ Աստված թույլ կտա ինձ դա անել, ես ունեի այդ զգացումը: Եկեք վայելենք հաղթանակը հիմա:
Սա երկար սպասված գավաթն է, և ահա այն։ Տեսեք, թե որքան գեղեցիկ է այն։ Մենք պետք է շատ բանի միջով անցնեինք, բայց կարողացանք դա անել:
Չեմ համբերում Արգենտինա վերադառնալուն. պատկերացնում եմ, թե ինչ խելագարություն կլինի այնտեղ»,- մեջբերում է Կատարի մրցաշարի լավագույն ֆուտբոլիստին Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը։