Լևոն Արոնյանի կինն՝ Անիտան ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գրեթե ողջ մրցաշարի ընթացքում լինելով միանձնյա առաջատարը, Լևոն Արոնյանը, լրացուցիչ բոլոր խաղերում ևս վաստակելով առավելագույն միավորներ, ճանաչվեց Դյուսելդորֆի «WR Chess Masters» մրցաշարի հաղթողը:
Ես և Զաբելը անչափ ուրախ ենք ու հպարտ քեզանով, մեր Լևոն»։
Նշենք, որ Լևոն Արոնյանը, Նեպոմնյաշչին և Գուկեշը 9 հնարավորից վաստակել են 5.5 միավոր։ Միավորների հավասարության պատճառով անցկացվեց փլեյ-օֆֆ, որտեղ հայ շախմատիստը հաղթեց բոլոր խաղերում և դարձավ մրցաշարի հաղթող:Փլեյ-օֆֆում Լևոնը 2:0 հաղթեց Գուկեշին և 1:0 նեպոմնյաշչիին:
Լևոնը նաև բարելավեց իր վարկանիշը 9.4 կետով և այժմ իր վարկանիշը 2745 է:
Դիտեք նաև՝