Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ, «Սպարտակի» նախկին խաղացող Դմիտրի Գունկոն պատասխանել է ուկրաինացի և ռուս ֆուտբոլիստների հարաբերությունների մասին հարցին։
«Մենք հիանալի հարաբերություններ ունենք թիմի ներսում, որոնք կախված չեն յուրաքանչյուր խաղացողի ազգությունից և քաղաքացիությունից: Դրանք ոչ միայն մասնագիտական հարաբերություններ են, այլ նաև ձեր նշած երկրների խաղացողների միջև բարեկամության օրինակներ: Որևէ մեկին չվնասելու համար անուններ չեմ նշի. թիմում միջադեպեր չեն լինում: Ես ևս նույնպիսի հարաբերություններ ունեմ խաղացողների հետ։ Հակառակ դեպքում մենք երբեք չեմպիոն չէինք դառնա»,- Գունկոյի խոսքերն է փոխանցում Sport-Express-ը։
Այս մրցաշրջանում «Ուրարտուն» Գունկոյի գլխավորությամբ կարողացավ ոսկե մեդալ նվաճել Հայաստանի առաջնությունում։ Երկրորդ տեղը զբաղեցրեց «Փյունիկը», լավագույն եռյակը եզրափակեց «Արարատ-Արմենիան»:
Հարկ է նշել, որ Գունկոն Հայաստանի առաջնությունում աշխատում է 2020 թվականից։ Մինչ այդ նա եղել է Մոսկվայի «Խիմկիի» և «Սպարտակի» մարզիչը։