Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հարցազրույց է տվել ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությանը:
65-ամյա մասնագետը բացահայտել է իր թիմի ուժեղ կողմերը:
«Տիպիկ հայ խաղացողը բավականին հպարտ է։ Դրանում իր դերն ունի հայկական մշակույթը և այն ամենը, ինչով անցել է հայ ժողովուրդը։ Այս երկիրը ստիպված է եղել անցնել բազում դժվարությունների միջով, բայց հայերը գիտեն՝ ինչպես հաղթահարել այդ ամենը։ Երբ նրանց վայր են գցում, նրանք կրկին ոտքի են կանգնում, և դա երևում է խաղադաշտում։ Հայաստանում մարդիկ շատ քաջ են ու շատ հպարտ՝ բառի լավ իմաստով։ Մենք կարողացել ենք օգտագործել դա և փոխանցել խաղացողներին։ Կարծում եմ՝ դա մեզ հաջողվել է, և մարդիկ գիտեն դրա մասին»,- ասել է Կապառոսը: