▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էն մարդիկ,ովքեր տունս քանդեցին` ավելի վատ կյանքով են ապրում`Աստծո դատաստանն են տեսնում.Դինա Ակոպովնա

Էն մարդիկ, ովքեր տունս քանդեցին` ավելի վատ կյանքով են ապրում`Աստծո դատաստանն են տեսնում. Դինա Ակոպովնա

Asekose.am-ի «Փոփ Արտ» հաղորդման ընթացքում հաղորդավարուհի Դինա Ակոպովնան անկեղծացել է ու մեծ ուրախությամբ նշել , որ նախորդ` «Բացարձակ արժեք» հաղորդման իր մասնակցությունից հետո իր կյանքն ամբողջովին փոխվել է:

Բազմաթիվ առաջարկներ է ստացել ու ֆիլտրել իր կողքի մարդկանց:

Դինան նշել է նաև, որ իր ականջին շշուկներ են հասել,որ իր ոտքի կանգնելու ու ապաքինվելու հարցում որոշ պաշտոնյաներ կեղծ լուրեր են տարածել, թե իբրև իրենք են հեղինակը:

Դինան խոսել է նաև տարիներ առաջ տեղի ունեցած դեպքերից` իր ամուսնալուծությունից ու իր տունը քանդողներից: Ըստ Դինայի կյանքը բումերանգ է ու իր տունը քանդողներին հիմա ավելի վատ ապագայի է արժանացրել:

Իսկ ինչ վերաբերում է նախկին ամուսնուն` Դինան ասել է, որ ըստ շշուկների`վերջինս բավականին ծերացել է: Հաղորդավարուհին հումորով ակնարկել է, որ միգուցե կարող էր չծերանալ, եթե ամուսնանացած մնար իր հետ:

Դիտեք հատվածներ և , եթե բաց եք թողել հաղորդումը, առաջարկում ենք անպայման հետևել ամբողջական զրույցին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее