▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլինա Դանիելյանը վստահ հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը 3-րդ հաղթանակը տարավ Ռիգայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:

 

Շաբաթ մեր շախմատիստուհին սպիտակներով մրցեց Ադրբեջանը ներկայացնող Գյունայ Մամադզադայի հետ: Էլինա Դանիելյանը վստահ անցկացրեց ամբողջ պարտիան եւ գեղեցիկ հաղթանակ տարավ:

 

Մեկ միավոր վաստակեց նաեւ Լիլիթ Գալոյանը, երը սեւ խաղաքարերով պարտության մատնեց հույն Յուլյա Մակային: Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց իսպանուհի Մոնիկա Գալսետայի հետ, իսկ Մարիա Գեւորգյանը պարտվեց ռումինուհի Իրինա Բուլմագային:

 

Հինգ տուրից հետո Էլինա Դանիելյանն ունի 4 միավոր եւ այժմ մի քանի մասնակիցների հետ բաժանում է 2-րդ տեղը: Մեր մյուս երեք պատվիրակները վաստակել են 2,5-ական միավոր եւ տեղեր են զբաղեցնում մրցաշարային աղյուսակի միջին մասում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее