Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է Չեմպիոնների լիգայի նորընծա գավաթակիր անգլիական «Մանչեսթեր Սիթին», հաղորդում է Koinc Sport-ը:
Ըստ աղբյուրի՝ Անգլիայի չեմպիոնից բացի, 23-ամյա ֆուտբոլիստին իրենց թիմում ցանկանում են տեսնել նաև իտալական «Ինտերը», «Ֆիորենտինան» և Ամստերդամի «Այաքսը»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Կրասնոդարը» պատրաստ է 12 միլիոն եվրոյի և հավելավճարների դիմաց հրաժեշտ տալ Սպերցյանին:
2022/23 մրցաշրջանում 2022թ. լավագույն ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 41 խաղի, խփել 14 գոլ, կատարել 11 արդյունավետ փոխանցում: Ավելի վաղ Սպերցյանը 12 գոլային փոխանցմամբ ճանաչվել էր Ռուսաստանի ավարտված առաջնության լավագույն ասիստենտ ու լավագույն կիսապաշտպան: Նա նաև ՌՊԼ-ի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում էր ընդգրկվել երկրպագուների ու Transfermarkt-ի վարկածով։