Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ամռանը հրաժարվել է տեղափոխվել իտալական «Ֆիորենտինա»։
Այս մասին հայտնում է Armsport.am-ը՝ հղում անելով РБ Спорт-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «մանուշակները» դիմել են Սպերցյանի ներկայացուցիչներին, սակայն անմիջապես մերժում են ստացել։
Հայ կիսապաշտպանը նույնիսկ չի բանակցել իտալական ակումբի հետ։
Այս մրցաշրջանում 22-ամյա Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 խաղ՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 9 միլիոն եվրո։