«Պարի Նիժնիյ Նովգորոդ»-ի հարձակվող Էդգար Սևիկյանը շքեղ գոլ է խփել «Սպարտակ»-ի դարպասը՝ իր ծննդյան օրը՝ օգոստոսի 8-ին․ Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։
Էդգար Սևիկյանը Metaratings.ru–ին տված հարցազրույցում ասել էր, որ պատրաստ է խաղալ Հայաստանի ֆուտբոլի հավաքականում: Միաժամանակ ֆուտբոլիստը հայտնել էր, որ ՀՖՖ–ի ներկայացուցիչներն իր հետ կապ չեն հաստատել։
Նշենք, որ Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան Էդգար Սևիկյանը հանդես է եկել Ռուսաստանի տարբեր տարիքային խմբերի պատանեկան հավաքականներում: Նա խաղացել է իսպանական «Լևանտեում»։
Նախորդ տարվա հունիսին տեղեկություն էր տարածվել, որ կիսապաշտպանը կարող է ստանալ Հայաստանի մարզական քաղաքացիություն: