▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

էդգար Սևիկյանը մերժել է Ռուսաստանի հավաքականի հրավերը․ Հայ ֆուտբոլիստի հայտարարությունը

Ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդի» հարձակվող Էդգար Սևիկյանը մերժել է Ռուսաստանի հավաքականի հրավերը, քանի որ ցանկանում է հանդես գալ Հայաստանի հավաքականում։

Այս մասին հայտնել է անձամբ ֆուտբոլիստը:

«Սիրելի ընկերներ,
ինչպես գիտեք, իմ անունը եղել է Ռուսաստանի հավաքականի ուսումնամարզական հավաքին հրավիրված 49 խաղացողների ցուցակում։
Ես շատ գոհ եմ, որ Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբը ուշադրություն դարձրեց և գնահատեց իմ աշխատանքն ու արդյունքները, Ռուսաստանը ինձ շատ բան է տվել իմ պրոֆեսիոնալիզմի և կարիերայի առումով։
Սակայն այս պահին պետք է տեղեկացնեմ, որ չեմ կարողանա ընդունել Ռուսաստանի հավաքականի հրավերը, քանի որ արդեն որոշել եմ հանդես գալ Հայաստանի հավաքականում։

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբին վստահության համար։ Հուսով եմ, որ երկրպագուները ըմբռնումով կվերաբերվեն իմ ընտրությանը և անկախ որոշմանը»,-հայ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее