▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դժվա՞ր է հասկանալ, որ այլանդակությունները պետք չի հեռարձակել եթերով

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Զանգ Հ2 հեռուստաընկերություն.

-Բարև Ձեզ: Հ2 հեռուստաընկերությու՞նն է:

-Այո, լսում եմ Ձեզ:

-Ձեզ զանգահարել եմ մոտ 100 մարդու անունից ու խնդրում ենք մեզ բացատրել Ձեր կողմից ցուցադրվող Գլենդել լայֆ շոուի անիմաստ իմաստը: Ինքն իրենից ի՞նչ է ներկայացնում, բացի այլանդակությունից:

-Ըըըը գիտեք այդ հարցով ես չեմ զբաղվում:

-Ով որ զբաղվում է միացրեք իրեն:

-Լավ, հիմա:

-Բարև Ձեզ:

-Բարև:

-Ֆիլմերի եթեր հեռարձակելու պատասխանատուն Դուք եք չէ՞:

-Այո:

-Դե ուրեմն խնդրում եմ Ձեզ մոտ 100 մարդու անունից, որ եթերից ռադ անեք Ձեր տխմար հաղորդումը:

-..... Լավ, տեղյակ կպահեմ տնօրինությանը...,- Սա այն կցկտուր լավերից էր: Արդեն այնքան զանգ են ստացել, որ ականջները գնացել է:

Ուղղակի դժվա՞ր է հասկանալ, որ Ձեր անտեր այլանդակությունները պետք չի հեռարձակել եթերով: Դուք խեղաթյուրում եք նոր եկող սերնդի պատկերացումները: Երեխան էդ ամեն ինչը տեսնելով ի՞նչ պետք է սովորի: Տեղից էլ ազգիս աղջիկների կեսը թափելու բան է,  ինչ ուզու՞մ եք այն մի կեսին էլ կործանեք: Ով եք Դուք, որ երեխայի ուղեղը լցնեք կյանքի հանդեպ սխալ պատկերացումներով:Դուք աղավաղում եք Հայ կնոջ դարեր ի վեր եկած արժեքները: Ո՞վ եք Դուք:

Մի բան եթեր հեռարձակելուց առաջ մի քիչ մտածեք, որ Ձեր թափթփուկային հաղորդումները տեսնում են նաև Ձեր երեխեքն ու բարեկամները:
Դուք պարտավոր եք խթանել ազգային արժեքների պահպանմանը, բայց գնալով ավելի եք նպաստում ազգի կործանմանը:
Այնպես չանեք Ձեր հեռուստաալիքի քթերից բերենք. ձևի համար մի հատ նորմալ հաղորդում չունեք, սրա մասին մտածեք: Մենակ Անգլիայի Պրեմիեր Լիգայի խաղերը ցուցադրելն է Ձեզ մի քիչ եկամուտ բերում, այնպես չանեք դրանից էլ կտրենք:

Զանգեք սրանց ու ջիգյարով վիրավորեք: Ինչ անում մեր համար եք անում, Ձեր երեխեքի համար եք անում:

Հեռախոսահամարը՝ 398831

Աշոտ Ավագյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее