Օրերս ձայնագրվել է երիտասարդ կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանի «Դիալոգ» (Երկխոսություն) ստեղծագործությունը՝ գրված ֆլեյտայի և ջութակի համար:
Այն ստեղծվել է 2013-ի ամռանը՝ Ամառային ակադեմիա 2013-ի շրջանակներում, որը կազմակերպել էին cultural.am և Մշակութային Հասարակություն կազմակերպությունները:
Ձայնագրությունում հանդես են գալիս առաջատար հայ երաժիշտներ, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիրներ Նարեկ Ավագյանը (ֆլեյտա) և Աստղիկ Վարդանյանը (ջութակ):