▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասան Կարեն Մկրտչյանը վերադառնում է Հայաստան

 

Դերասան Կարեն Մկրտչյանը, ով բուժում է ստանում Գերմանիայում, վերադառնում է Հայաստան: Այս մասին տեղեկացրել է նրա ընկերը՝ դերասան Վարդան Արզումանյանը, ով Կարենի հետ Գերմանիա էր մեկնել:

Դերասան Կարեն Մկրտչյանը, ով բուժում էր ստանում Գերմանիայում և, բարեբախտաբար, արդեն կարողանում է քայլել,  վերադառնում է Հայաստան: Այս մասին տեղեկացրել է նրա ընկերը՝ դերասան Վարդան Արզումանյանը, ով Կարենի հետ Գերմանիա էր մեկնել:

Հիշեցնենք, որ «Օգնենք Կարեն Մկրտչյանին» ֆեյսբուքյան էջում դեռ նախորդ ամիս հայտնվել էր նոր  տեղեկատվություն դերասանի հետվիրահատական շրջանից.

«Հարգելիներս, ուզում ենք տեղեկացնել, որ Կարենն արդեն կարողանում է մի քիչ քայլել պրոթեզների օգնությամբ:Վիրահատությունից հետո Կարենն իրեն լավ է զգում:Լիարժեք բուժման համար անհրաժեշտ են նաև մերսումներ ու տարբեր տեսակի ձգումներ: Կարենը Հայաստանում կլինի մոտ մեկ ամսից: Շնորհակալ ենք բոլոր նրանց ովքեր այս ողջ ընթացքում աջակցել և օգնության ձեռք են մեկնել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее