Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայության ղեկավար Հոն Անդեր Մունդուատեն հայտնել է, որ թիմի հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը բժշկական միջամտության կարիք չի ունենա։
«Արսենի վիճակը բարելավվել է, և նա բժշկական միջամտության կարիք չի ունենա։ Դա լավ նորություն է»,- Մունդուատեի խոսքը մեջբերում է Metaratings-ը։
Հիշեցնենք, որ «Ռեալ Սոսյեդադի» 20-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը մեկնարկային կազմում սկսեց Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Վիլյառեալի» հետ տնային հանդիպումը (1:3): 72-րդ րոպեին ֆուտբոլիստը փոխարինվեց, երբ հաշիվը 0:2 էր՝ հյուրերի պաշտպան Յերսոն Մոսկերայի հետ խաղի դրվագում բախումից հետո, որի ժամանակ նա վնասել էր աջ ձեռքը՝ ընկնելով խոտածածկին։ Զախարյանը խաղադաշտը լքեց բժիշկների ուղեկցությամբ, որոնք բռնել էին նրա ուսից։