Հեռուստահաղորդավարուհի Յանա Ռոմաշկինան հայտնել է, որ ինքն ու Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը որդի են ունեցել։
«Այո, ես իսկապես մայր եմ դարձել։ Ծնվել է մեր որդին։ Նրա անունը դեռ չենք հայտնում»,- Ռոմաշկինայի խոսքն է մեջբերել Sport-express-ը։
Մայիսի 7-ին Ռոմաշկինան հայտարարել էր, որ երեխայի է սպասում։
Զույգն ամուսնացել է 2023 թվականի նոյեմբերին։