Հոկտեմբերի 12-ին ծնվել է երգիչներ Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի առաջնեկը. նորածինը տղա է: Հիշեցնենք, որ աստղային զույգն ամուսնացել էր մեկ տարի առաջ:
Մարտին Մկրտչյանի պրոդյուսեր Արմին Մովսիսյանն, այս առիթով, ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է. «Նոր հորեղբայր դարձա. Մարտին Մկրտչյանը տղա է ունեցել: Մեր բալիկին առողջություն, բախտավոր, առողջ, Աստծո աջը անպակաս»:
Asekose.am-ը շնորհավորում է Մարտին Մկրտչյանին ու Հռիփսիմե Հակոբյանին, իսկ նորածնին մաղթում առողջություն ու երջանիկ մանկություն:
Լուսանկարը` Creative group-ի