Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
«Փյունիկ»-ի մամուլի նախկին խոսնակ Հայկազ Մկրտչյանն օրերս սոցցանցերում հրապարակել է լուսանկար և հայտնել, որ ակումբը «Նոա» տեղափոխված սաների մուտքն արգելել է իր ակադեմիա: Խոսքը Փյունիկի արդեն նախկին պատանի ֆուտբոլիստների մասին է, ովքեր որոշել են իրենց կարիերան շարունակել այլ ակումբում:
Օրեր առաջ էլ «Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը Ռադիովանի եթերում հայտնել է, որ այդ տղաները դավաճաններ են ու դավաճանել են իրենց խաղընկերներին ու թիմին:
Նա նշել է, որ չգիտի՝ նրանք ֆուտբոլիստ կդառնան, թե ոչ, բայց կյանքի առաջին մեծ դավաճանությունն արդեն գործել են։
Նշենք, որ «Նոա» ակումբը դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական և Էթիկայի կոմիտե՝ «Փյունիկ» ՖԱ-ի մարզաբազայում թիմի նախկին պատանի ֆուտբոլիստների դեմքերով նկարներ փակցնելու և պատանի ֆուտբոլիստների մուտքն այդ տարածք արգելելու վերաբերյալ։ ՀՖՖ-ն դիմումը վարույթ է ընդունել:
Աղբյուրն՝ այստեղ