Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում կայացան վերջին երկու պատասխան հանդիպումները:
Իսպանիայում 2:1 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ կիսաեզրափակիչ դուրս եկավ Գերմանիայի չեմպիոնը:
«Բավարիա» (Գերմանիա)-«Սեւիլիա» (Իսպանիա)՝ 0:0 (առաջին խաղ՝ 2:1)
Չեմպիոնների լիգայի Գավաթակրի տիտղոսը պաշտպանող Մադրիդի «Ռեալն» քառորդ եզրափակիչի պատասխան խաղում ընդունեց Թուրինի «Յուվենտուսին» եւ պարտվեց 1:3 հաշվով:
Հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին, երբ թուրինյան թիմը հաղթում էր 3:0 հաշվով հանդիպման մրցավարը «Յուվենտուսի» դարպասին նշանակեց 11 մետրանոց: Մրցավարի հետ վիճելու համար կարմիր քարտ ստացավ Ջանլուիջի Բուֆոնը:
90+7-րդ րոպեին 11 մետրանոցը հստակորեն իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն, ինչի շնորհիվ կիսաեզրափակիչ դուրս եկավ Զինեդին Զիդանի գլխավորած թիմը:
«Ռեալ»-«Յուվենտուս»՝ 1:3 (առաջին խաղ՝ 3:0)
Կրիշտիանու Ռոնալդու, 90+7, 11մ - Մարիո Մանջուկիչ, 2, 37, Բլեզ Մատյուիդի, 60
Հեռացում՝ Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»), 90+3