Չեմպիոնների լիգայում 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումներն անցկացրեցին Մադրիդի «Ռեալն» ու Փարիզի ՊՍԺ-ն եւ պորտուգալական «Պորտուն» ու անգլիական «Լիվերպուլը»:
«Լիվերպուլը» Յուրգեն Կլոպի գլխավորությամբ Պորտուգալիայում մրցեց «Պորտուի» հետ եւ գործնականում ապահովեց տեղը քառորդ եզրափակիչում:
Անգլիական թիմն առավելության հասավ 5:0 հաշվով:
«Պորտու» (Պորտուգալիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 0:5
Սադիո Մանե, 25, 53, 85, Մոհամեդ Սալահ, 29, Ռոբերտո Ֆիրմինո, 69
«Ռեալը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Պարի Սեն Ժերմենի» նկատմամբ:
«Ռեալ» (Մադրիդ, Իսպանիա) - ՊՍԺ (Փարիզ, Ֆրանսիա)՝ 3:1
Կրիշտիանու Ռոնալդու, 45, 11մ, 83, Մարսելո, 86 - Ադրիեն Ռաբիո, 33
Այս թիմերը պատասխան հանդիպումները կանցկացնեն մարտի 6-ին: