Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության A խմբի 4-րդ տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում ընդունեց պորտուգալական «Բենֆիկային» և հաղթեց 2:0 հաշվով:
«Կարմիր սատանաների» կազմում խաղին մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով խաղադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսի սկզբնամասում:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Բենֆիկա»` 2:0
«Բազել» (Շվեյցարիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)՝ 1:2
«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 1:2
ՊՍԺ (Ֆրանսիա) - «Անդերլեխտ» (Բելգիա)՝ 5:0
«Աթլետիկո» (Իսպանիա) - «Ղարաբաղ» (Ադրբեջան)՝ 1:1
«Ռոմա» (Իտալիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 3:0
«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 0:0
«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 1:1