Չեմպիոնների լիգայում հայտնի դարձան կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները: Երեկ քառորդ եզրափակչի փուլը հաղթահարել էին «Այաքսն» ու «Բարսելոնան»:
«Տոտենհեմը» 2 խաղերի արդյունքում պայքարից դուրս թողեց «Մանչեսթեր Սիթիին»: Պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» տնային հաղթանակ տարավ 4:3 հաշվով, սակայն լքեց պայքարը:
Պրեմյեր լիգայի առաջատար «Լիվերպուլն» ուժեղ գտնվեց պորտուգալական «Պորտուից»:
«Լիվերպուլը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց «Պորտուին», որին հաղթել էր նաեւ առաջին խաղում (2:0):