▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմպիոնների լիգա. «Լիվերպուլը» ջաղջախեց «Բարսելոնային» և դուրս եկավ եզրափակիչ

«Լիվերպուլը» ֆանտաստիկ ֆուտբոլային երեկո պարգեւեց ֆուտբոլասերներին ու հատկապես իր երկրպագուներին` «Էնֆիլդ» մարզադաշտում անհավանական հաղթանակ տարավ «Բարսելոնայի» նկատմամբ ու դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բարսելոնան» տանը հաղթել էր 3։0 հաշվով։

Արդեն 7-րդ րոպեին աչքի ընկավ բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիգին, որն առաջինը հասավ գնդակին «Լիվերպուլի» անգլիացի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնի հարվածից եւ «Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Տեր Շտեգենի սեյվից հետո։

 

 

Երկրորդ խաղակեսում երկու րոպեում դուբլի հեղինակ դարձավ դաշտի տերերի հոլանդացի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը, որն աչքի ընկան 54-րդ եւ 56-րդ րոպեներին։

79-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո դուբլ ձեւակերպեց նաեւ Օրիգին։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթեց 4։0 հաշվով՝ երկրորդ տարին անընդմեջ դուրս գալով եզրափակիչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее