«Լիվերպուլն» ու «Ռոման» նվաճեցին ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ուղեգրեր՝ պայքարից դուրս թողնելով համապատասխանաբար «Մանչեսթեր Սիթիին» եւ «Բարսելոնային»:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունեց «Բարսելոնային»: Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր կատալոնացիների հաղթանակով` 4:1 հաշվով:
«Բարսելոնան» Հռոմում 0:3 հաշվով սենսացիոն պարտություն կրեց և դուրս մնաց պայքարից:
«Ռոման» կիսաեզրափակչում է:
Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Ռոմա» (Իտալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 3:0 (առաջին խաղ՝ 1:4)
Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթին» Կլոպի «Լիվերպուլին» պարտվեց նաեւ տանը՝ 1:2:
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 1:2, (առաջին խաղ՝ 0:3)