Եվրոպական չեմպիոնների հնգակի գավաթակիր «Լիվերպուլը» կխաղա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը պայքարից դուրս թողեց «Ռոմային», որը կիսաեզրափակիչի պատասխան խաղում հաղթեց 4:2 հաշվով:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Լիվերպուլը» Անգլիայում հաղթել էր 5:2 հաշվով:
Այսպիսով «Լիվերպուլը» եզրափակիչում՝ Կիևում մայիսի 26-ին կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ:
Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ
«Ռոմա» (Իտալիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 4:2
Ջեյմս Միլներ, 15, ինքնագոլ, Էդին Ջեկո, 52, Ռաջա Նաինգոլան, 86, 90+3, 11մ – Սադիո Մանե, 9, Ժորժինյո Վեյնալդում, 25