Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Տոտենհեմը» կհյուրընկալվի Ամստերդամի «Այաքսին»:
Առաջին հանդիպումն ավարտվել է «Այաքսի» հաղթանակով՝ 1:0:
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:55-ին:
Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողին եզրափակիչում սպասում է անգլիական «Լիվերպուլը», որը 2 խաղերի արդյունքում պայքարից դուրս թողեց կատալոնական «Բարսելոնային» (0:3, 4:0):