«Արարատ-Արմենիան» սկսեց իր ելույթները Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում։ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում Հայաստանի չեմպիոնը 2:1 հաշվով հաղթեց Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ին։
«Դուբլի» հեղինակ դարձավ Պետրոս Ավետիսյանը: Պատասխան խաղը հուլիսի 17-ին կկայանա Ստոկհոլմի «Ֆրենդս Արենայում»։ «Արարատ-Արմենիա»-ԱԻԿ զույգի հաղթողը կմրցի «Վալյուր»-«Մարիբոր» զույգի հաղթողի հետ։