Հայաստանի ազգային հավաքականի Մոսկվայի և «Դինամոյի» նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին հույս է հայտնել, որ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը առաջիկայում կտեղափոխվի եվրոպական ակումբ։
«Եթե Սպերցյանը հիմա չհեռանա, հետո նրա մասին կմոռանա՞ն Եվրոպայում։ Դժվար թե նրան մոռանան։ Բայց ես կցանկանայի, որ նա հնարավորինս շուտ հեռանա։ Այնուամենայնիվ, դա դեռ չի ստացվում: Չեմ կարծում, որ եթե նա մեկ տարի անց հեռանա, շատ ուշ կլինի»,-Чемпионата-ի թղթակցի հետ զրույցում ասել է Բերեզովսկին։
Հիշեցնենք, որ 24-ամյա խաղացողը նախորդ մրցաշրջանում «Ցլերի» կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։