▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ ընդունում, երբ ասում են՝ բախտը չբերեց․ Պետրակով

Եվրո-2024-ի ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Ուելսի թիմի հետ։ Երևանում կայացած խաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 1-1։ 

Հանդիպման մասին իր կարծիքը հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը, գրում է armsport-ը։ 

«Ես չեմ ընդունում, երբ ասում են՝ բախտը չբերեց։ Ինչ-որ տեղ վարպետությունը չբավականացրեց։

Բնականաբար, մարզումների ժամանակ ուշադրություն դարձրել էինք մրցակցի եզրային նետումներին։ Ցավոք սրտի՝ Հայաստանի հավաքականում չկան այդքան բարձրահասակ ֆուտբոլիստներ։ Կարիք չկա այդ մասին խոսելու, ինչ եղել է՝ արդեն անցյալում է։

Իվուի վնասվածքի մասին առայժմ չեմ կարող ոչինչ ասել։ Առավոտյան բուժզննումից հետո պարզ կլինի։

Դեռ մեկ հանդիպում ունենք, սխալ կլինի հիմա ամփոփել հավաքականի ելույթներն ընտրական փուլում։ Դեռ վաղ է այդ մասին խոսել, Խորվաթիայի հետ հանդիպում դեռ ունենք»,- ասաց Պետրակովը հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее