ԱՄՆ-ում ռեստորաններից մեկում միջադեպ է տեղի ունեցել բռնցքամարտիկներ Վլադիմիր Կլիչկոյի և Շենոն Բրիգսի միջև։ Վերջինս ներխուժել է ռեստորան, որտեղ Կլիչկոն ճաշում էր և սկսել է վիրավորել աշխարհի չեմպիոնին: Այդքանով չսահմանափակվելով` Բրիգսը վերցրել է Կլիչկոյի ափսեն և համտեսել է դրա պարունակությունը։ Ի պատասխան Բրիգսի` Կլիչկոն նրա գլխին ջուր է լցրել, ինչի արդյունքում երկու բռնցքամարտիկների միջև ծեծկռտուքը գրեթե անխուսափելի կլիներ, եթե Բրիգսին չհեռացնեին ռեստորանից:
Ծեծկռտուք ռինգից դուրս կամ Կլիչկոյին պետք չէ զայրացնել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet