Սունի ծայրահեղականների կազմակերպությունը՝ Իրաքի և Լևանտեի իսլամական կազմակերպությունը (ԻԼԻԿ) շնորհավորել է Լիոնել Մեսիին՝ Իրանի դրապասը խփած գեղեցիկ գոլի կապակցությամբ:
ԻԼԻԿ-ը, որը համարվում է իրանցի շիաների ամենամեծ թշնամին, առաջարկել է Լիոնել Մեսիին միանալ ջիհադներին՝ հաջողությունը նշելու համար: Այս կազմակերպությունն աընդհատ մեծացնում է իր իշխանության տակ գտնվող տարածքների քանակը Ասիայում և մոտեցել է արդեն Բաղդադին, որի հյուսիսային և հարավային հատվածներն արդեն ԻԼԻԿ-ի հսկողության տակ են:
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին կայացած Արգենտինա-Իրան խաղի միակ գոլը հեղինակել է Լիոնել Մեսին՝ 91-րդ րոպեին խփած գեղեցիկ գոլով:
Footballcity.am