Օրերս համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանին հրավիրում է իր թիմ։ Ռուսական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ նախորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում Իսպանիայի չեմպիոնը ցանկացել է ձեռք բերել 20-ամյա ֆուտբոլիստին, սակայն գործարքը չի կայացել ֆինանսական ֆեյր-փլեյի պատճառով։
«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հերքել է այս լուրերը.
«Դա ուղերձ էր, որում ֆուտբոլիստին առաջարկվում էր մեկնել Բարսելոնա ու դիտել թիմի մարզումը, ոչ ավելին»,- ասել է «Բարսելոնայի» մամուլի ծառայության ներկայացուցիչ Չեմի Տերեսը, հաղորդում է Sport24-ը։