Ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 67 կգ քաշային կարգում Գոռ Սահակյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Սահակյանը երկամարտի 320 կգ արդյունքով նվաճել է ոսկե մեդալ։
Հայ ծանրորդի հետ պոկում վարժությունում ոսկե մեդալի համար պայքարում էր Թուրքիայի ներկայացուցիչը, սակայն նա երրորդ մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 146 կգ-անոց ծանրաձողն ու 141 կգ արդյունքով գրավեց պոկում վարժության երկրորդ տեղը: Սահակյանը երրորդ մոտեցմամբ փորձեց բարձրացնել 147 կգ-ը, սակայն չկարողացավ ու 4 կգ-ի առավելություն ունեցավ թուրք ծանրորդի նկատմամբ: