«Նոա» ֆուտբոլային ակումբի մարզիչ Ռոբերտ Արզումանյանը հայտարարություն է տարածել, որ ներկայացնում ենք ստորև․
«Սիրելի ֆուտբոլային հանրություն և ոչ միայն,
ցանկանում եմ ներողություն հայցել Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Որքան էլ, որ ֆուտբոլն էմոցիոնալ մարզաձև է, մենք՝ մարզիչներս, պետք է ձգտենք կառավարել մեր նյարդերը՝ թույլ չտալու համար, որ տեղի ունենան նմանօրինակ միջադեպեր:
Եվս մեկ անգամ հայցում եմ ձեր ներողամտությունը միջադեպի համար և մաղթում դիտարժան խաղեր առաջնության մնացած հատվածում»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 32-րդ տուրի «Նոա» - «Փյունիկ» հանդիպման ժամանակ թիմերի մարզիչներ Ռոբերտ Արզումանյանն ու Եղիշե Մելիքյանը վիճել են եւ հարվածել իրար։