Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոսել է Հայաստանի հավաքականի, Հենրիխ Մխիթարյանի, իր մանկության, կարիերայի և իր երազանքի մասին։
Ռոման Բերեզովսկին Ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 1996 թ. օգոստոսի 31-ին՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային՝ Պորտուգալիայի հավաքականի դեմ երևանյան խաղում։ Անցկացրած խաղերի քանակով Հայաստանի հավաքականի դարպասապահների ռեկորդակիրն է:
Այժմ հանդիսանում է Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչը:
Մանկության մասին
«Ծնողներս երիտասարդ տարիքում, աշխատանքով պայմանավորված, տեղափոխվել էին Հայաստան։ Նրանք բնակարան էին ստացել Նոր Նորքի 4-րդ Զանգվածում, ես այնտեղ եմ ծնվել ու մեծացել»,- ասել է Ռոման Բերեզովսկին Alpha News-ի հետ հարցազրույցի ժամանակ։
Հենրիխ Մխիթարյանի մասին
«Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլիստ է, մարդ, ով երկար ժամանակով իր անունը գրել է Հայաստանի և եվրոպական ֆուտբոլի պատմության մեջ։ Դժվար է ասել, ով կարող է կրկնել նրա ուղին։ Միշտ հիացել եմ նրա աշխատասիրությամբ, մոտիվացիայով, կյանքով։ Նա միշտ միայն վեր է բարձրացել՝ առանց կանգնելու։ Մարզիկների մոտ լինում են շրջաններ՝ վերելքի և անկման, բայց Հենրիխին անկման շրջանը շրջանցել է։ Դեռ չեմ տեսնում որևէ մեկին, ով կարող է կրկնել Մխիթարյանի ուղին։ Բայց հուսով եմ, որ այս խոսքերս ապագայում սխալ կլինեն, և որևէ մեկը կկրկնի այդ ուղին։ Մինչև վերջին խաղը, երբ նա գալիս էր հավաքական, միշտ նվիրված էր, ներդնում էր բոլոր ուժերը։ Այն, որ նա թիմային ֆուտբոլիստ է, նա ցույց էր տալիս իր խաղով։ Խաղում էր տարբեր դիրքերում, եթե նույնիսկ դա հարմար չէր, միայն թե հավաքականին օգուտ տա»,- ասել է Ռոման Բերեզովսկին Alpha News-ի հետ հարցազրույցի ժամանակ։
Հավաքականում աշխատանքի մասին, Ալեքսանդր Պետրակովի մասին
«Պետրակովը հաճախ է հարցնում ամբողջ մարզչական շտաբի կարծիքը թիմի կազմի, մարզումների մասին։ Վերջնական որոշումը նա է կայացնում, բայց միշտ շփվում է մեզ հետ, խորհուրդ հարցնում։ Իմ առաջնային առաջադրանքը դարպասապահների հետ աշխատանքն է, բայց այլ հարցերի շուրջ մենք ևս խորհրդակցում ենք»։
Հավաքականի դարպասապահների մասին
«Չանչարևիչը լավ հանդիպումների շարք անցկացրեց։ Նա փորձառու է, շատ պրոֆեսիոնալ է մոտենում իր աշխատանքին։ Նա մոտիվացված է, հանդես է գալիս կայուն»։
Բերեզովսկին՝ իր երազանքի մասին
«Ցանկանում եմ Հայաստանի հավաքականի հետ հասնել հաջողության, ցույց տալ, որ ֆուտբոլ ունենք, լավ ֆուտբոլիստներ ունենք։ Ցույց դալ տա ամբողջ աշխարհին»,- ասել է լեգենդար դարպասապահը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև
Աղբյուրն՝ այստեղ