Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել է Ավստրիայում անցկացրած ընկերական խաղերը Մալթայի և Մոլդովայի հավաքականների հետ:
«Նախևառաջ պետք է ասեմ, որ մենք երկու հավաք էինք նախատեսել անցկացնել, բայց այստեղի հավաքը ցավոք չկայացավ: Ցանկանում էինք թիմին ներկայացնել մեր փիլիսոփայությունը, այն, թե ինչպես ենք ցանկանում խաղալ: Ցանկանում էինք նաև երկու սխեմա մշակել, ինչպես նաև պատկերացում կազմել մեր բոլոր նորեկների մասին:
Այս առումով կարող եմ ասել, որ թիմն ինձ համար 70%-ով նոր էր: Ես պետք է հիմնվեմ ֆուտբոլիստների որակի և ցանկության վրա, ու շատ հարցերի պատասխան ստացա այս հավաքի ընթացքում: Ցանկանում էի կրակ տեսնել ֆուտբոլիստների աչքերում, ցանկություն տեսնել:
Դրական տեղաշարժ եմ տեսել մեր հավաքականի մոտ: Ազգերի լիգայում պետք է հասնենք առավելագույնի: 8 խաղ ենք անցկացնելու, որոնք բոլորն էլ խաղալու ենք հաղթելու համար, 8 փոքր եզրափակիչ ենք անցկացնելու: Ոչ մի այլ արդյունք չի կարող գոհացնել մեզ»,- ասել է Վարդան Մինասյանը:
Տեսանյութը՝ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի