Ռուսաստանցի բռնցքամարտիկ Արեստ Սահակյանը «Նոկաուտների արքաներ» մրցաշարում նոկաուտի ենթարկվելուց 11 օր անց մահացել է: Այս մասին «Ինսթագրամ»-ի իր էջում հայտնել է նրա քույրը՝ Սվետլանա Պետրոսյանը: Սահակյանը կոմայի մեջ էր ընկել դեկտեմբերի 26-ին, նա մարտի ժամանակ նոկաուտի էր ենթարկվել։ Մարզիկին գլխուղեղի այտուց էին ախտորոշել։ Քույրը հայտնել է նաև, որ վերջին հրաժեշտի արարողությունն ու հոգեհանգիստը կլինի Տոլյատիում, իսկ հուղարկավորությունը՝ Երևանում։ |
Բռնցքամարտիկ Արեստ Սահակյանը նոկաուտի ենթարկվելուց 11 օր անց մահացել է
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet